ձեռնարկ 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

՛՛ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՛՛ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

/քաղվածք/

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-35.4-րդ հոդվածներով.

"Հոդված 35.1. հարկադիր էլեկտրոնային աճուրդի հսկացությունը և կազմակերպումը

1.Հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի /այսուհետ`համակարգ/ կիրառմամբ հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի /այսուհետ` կայք/ միջոցով կազմակորպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը` կատարողական թերթին համապատասխան:

2.Հարկադիր Էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է  դառնալ ցանկացած շարժական կամանշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3.Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակիր տեղեկություններ` սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված կարգով:

4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը ուղարկվում է պարտապանին և պահանջատիրոջը ծանուցումը հրապարակելուց առնվազն  տասն օր առաջ:

5.Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի գնհատումը իրականացվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով:

6. Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձիք ինտերնետ կայքում  հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում կամ վճարում ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին և գրանցվում են համակարգում:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը:

7.Լոտը աճուրդից հանվում է օրենքով նախատեսված դեպքերում:

8.Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

Հոդված 35.2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքը

1.Յուրաքանչյուր  լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը:

Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպենորի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե` հաշված առաջարկի ստացման պահից:

2.Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի  մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` առնվազն նվազագույն հավելման չափով:

Լոտի մեկնարկային գնի  նվազագույն հավելումները  կատարվում են սույն օրենքի    33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափերով:

3.հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում  ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով:

4.Հարկադիր էլեկտրոնային  աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը  փոխանցվում է ծառայության դեպոզիտ հաշվին:

5.Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը ապասառեցվում է, իսկ կանխիկ մուծածը կամ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը վերադարձվում է երեք բանկային օրվա ընթացքում:

6.Աճուրդում հաղթած  մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո երեք բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել  կամ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը:

Հաղթողի կողմից գնման գինը չվճարելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է ծառայության դեպոզիտ  հաշվում:

7.Հաղթողի կողմից գնման գինը վճարելուց հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքվելու դեպքում գնման գինը վերադարփվում է նրան, իսկ նախավճարը մնում է ծառայության դեպոզիտ հաշվին:

8.Լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո` եռօրյա ժամկետում, փոխանցվում  կամ հանձնվում է պահանջատիրոջը:

Հոդված 35.3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած համարելը և                            

                          անվավեր ճանաչելը

1.Հարկադիր էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1)                 աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.

2)                 աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.

3)                 աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը

2.Սույն օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ  անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

Հարկադիր  էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր էլեկտրոնային աճուրդ` սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 35.4. Երկրորդ և հետագա հարակդիր էլեկտրոնային աճուրդները

1.Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո` երրորդ աշխատանքային օրը կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը:

2.Եթե աճուրդը չի կայացել գնորդ չգնելու կամ լոտի մեկնարկային գնի  հավելումը չկատարվելու հիմքերով , ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տոսը տոկոսի չափով:

3.Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում չվճարելու կամ առուվաճառքի պայմանագրիը չստորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում:

4.Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պայանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով: Լեռնային Ղարաբաղի հանրապետության անունից հանդես եկող պետական մարմիներն իրավունք ունեն պահանջի դիմաց  ընդունելու  լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն: Պահանջի դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմիների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

5.Պահանջատերը պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր պահանջը  կարող է ներկայացնել ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը: Պահանջատրիոջ գրավոր պահանջի բացակայության  կամ միևնույն պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական թերթերի /բացառությամբ պետական տուրքի բռնագանձման/ առկայության դեպքում լոտը պահանջատերին չի հանձնվում, և աճուրդային գործընթացը շարունակվում է:

6. Պահանջատիրոջ և հարկադիր կատարողի միջև կնքվում է գույքը հանձնելու մասին պայմանագիր: Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչև պայմանագիր կնքելը և լոտը իրեն հանձնելը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջև եղած տարբերությունը:

Գույքը (լոտը) պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարվելուց հետո:

7. Վեցերրորդ աճուրդից հետո լոտը չվաճարվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով (բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմների, փայի), մշակութային արժեքների):

8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկադիր աճուրդում գտնվող գույքը էլեկտրոնային աճուրդի է ներկայացվում վերջին մեկնարկային գնով:

9. Սույն օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդները կազմակերպվում և անցկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված դեպքերում::

          Հոդված 6.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից: